Ազերիական ԶԼՄ-րը ՀՊԱՐՏՈՐԵՆ հաղորդում են, որ ռուսաստանյան «Սերեբրո» փոփ-խմբի երևանյան համերգը ՉԵՂՅԱԼ են հայտարարել՝ Բաքվի Dalga Beach Night club-ում ելույթ ունենալու պատճառով։ Այս խմբի երևանյան համերգի կազմակերպիչները դեռ չեն մեկնաբանել այս լուրը։ Չնայած, մեկմաբանելու իմաստ էլ չկա։ Այդ անձայն աղջիկների զռզռոցը չլսելը մի մեծ կորուստ չէ հայ հանդիսականի համար։ Հարյուրավոր ասկյարներ և բազմաթիվ դիրքեր կորցնող Ադրբեջանն իր վիրավորված ինքնասիրությունը վերականգնելու համար «օլիմպիադաներ»,«ֆորմուլա 1-եր»,«աստղային համերգներ» և այլ բաներ է կազմակերպում, ինչպես նաև ՎԻՐՏՈՒԱԼ հաղթանակներ տանում հայերի դեմ։ Հիմա էլ հպարտորեն հաղորդում են, որ մի քանի օր առաջ բուլղարացի երգիչաԵՐԳՉՈՒՀԻ Ազիսի համերգն էին շատ բարձր մակարդակով կազմակերպել, իսկ հիմա էլ «Սերեբրո»-ին տարել հայերի ձեռքից։ Դե ինչ, արծաթները և ազիսները թող միշտ հասնեն ակ և կարա կոյունլուներին, իսկ մենք միշտ ձգտելու ենք ՈՍԿՈՒ, ինչպես նաև ունկնդրելու ենք Շառլ Ազնավուրին, Մոնսերատ Կաբալյեին, Լյուբով Կազարնովսկայային և շատ այլ ՈՍԿԵՁԱՅՆ աշխարհահռչակ երգիչ-երգչուհիների։

Անճաշակ և վուլգար «Սերեբրոյից» մեզ փրկելու համար շնորհակալություն եմ հայտնում պաշտոնական Բաքվին և մաղթում նրան նորանոր հաղթանակներ այս ոլորտում։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ այս խումբը հայ հասարակությանը ավելի հայտնի դարձավ 2012 թ. հոկտեմբերի 14-ի իր ելույթով Հանրապետության հրապարակում՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով ներկա էր այդ համերգին, շատ «հետաքրքրությամբ» դիտում էր, թե ինչպես էին այս խմբի աղջիկները իրենց ձայնի բացակայությունը թաքցնում սանձարձակ և էրոտիկ բեմադրությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել