Մելիսա Մակքարեկենը ծնվել է սինեսթեզիա հիվանդությամբ, որի հետևանքով նա այնպիսի զգացողություններ է ապրում, որոնք անծանոթ են սովորական մարդկանց։ Սա հոգեկան հիվանդություն չէ, և հանդիպում է չափազանց հազվադեպ։ Հիվանդությունն արտահայտվում է օրինակ ձայների գույները, կամ հոտերի ձայները զգալու կարողությամբ։

Մելիսան, ով նկարում է այն երգերը, որոնք նա ոչ միայն լսում, այլև տեսնում է, ասել է.

Մինչև 15 տարեկանը ես կարծում էի, որ բոլորը տեսնում են այդ գույները. տեքստերի, մաթեմատիկական բանաձևերի ու համերգների գույները։ Մի անգամ ես հարցրեցի եղբորս, թե ինչ գույն ունի «C» տառը (ի դեպ դեղձանագույն-դեղին) և ես հասկացա, որ իմ ուղեղն ամեն ինչ այլ կերպ է ընկալում։
Ես հասկացա, որ բոլորը չեն, որ տեսնում են տառերի, թվերի ու ձայների գույները։ Ես սովորեցի ապրել սրանով։ Սակայն ամենահրաշալի բանը, որը շատերը չեն տեսնում, երաժշտությունն է, դրա գույների, որակների ու հեղեղի պայթյունը։ Ամեն մի երաժշտություն յուրահատուկ ու անկրկնելի է, և հիշողության մեջ մի ամբողջ  գեղանկար է թողնում։

Ակտիվ հղումներին սեղմելով՝ կարող եք լսել Մելիսայի պատկերած երգերը։

Radiohead – Lucky

David Bowie – Life On Mars?

John Lenon – Imagine

Prince – Joy In Repetition

Jimi Hendrix – Little Wing

Soulive – Interlude II

John Mayer – Gravity

Led Zeppelin – Since I’ve Been Loving You

Smashing Pumpkins – Tonight, Tonight

Radiohead – Karma Police

Glass Animals – Flip

Airhead – Callow

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել