Էսօր կարմիր լույսի տակ կանգնած եմ, ինչ-որ բան եմ մտածում, մեկ էլ լսում եմ ինչ-որ տեղից բարձր, շատ բարձր հայկական ռեփ... Ձայնից դատելով երգողը անչափահաս էր, տեքստը ինչ-որ փողերի ու աղջիկների մասին էր, թե բա. «Փողը պրոբլեմ չի, աղջկեքը լիքն են» ու տենց բաներ... Նայեցի կողքս, տեսնեմ սպիտակ Porsche Panameraյա կանգնած, բայց վարորդը շատ հանգիստ ա, կարծես թե երաժշտություն չկա մոտը ընդհանրապես ու հենց իրա հետևը մի հատ տրաքած Opel Astra-յա որից ու գալիս ա էտ երաժշտությունը... Նենց տիպիկ էր էտ տեսարանը, ոնց որ բնութագիր լիներ մեր էսօրվա իրականության... Opel Astra-ները միշտ ավելի շատ են գոռում իրանց փողերի, կարողությունների ու մատոռի հզորության մասին, քան Porsche-րը, քանի որ Porsche-ի տեսքից արդեն ամեն ինչ երևում ա, գոռալու կարիք ընդհանրապես չկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել