im_20150630154046_24837

Առաջարկում ենք Ձեզ ավելի մոտիկից ծանոթանալ Ճապոնիայի հոգևոր հարստությանն ու կյանքի փիլիսոփայությանը.

1. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ապա պետք չէ անհանգստանալ, եթե այն հնարավոր չէ լուծել՝ առավել ևս անիմաստ է անհանգստանալ։

2. Մտածելով՝ որոշիր, իսկ եթե որոշել ես, այլևս մի մտածիր։

3. Մի պահիր գնացողին և մի քշիր եկողին։

4. Արագը՝ դա դանդաղն է, բայց առանց դադարների։

5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր։

6. Առանց սովորական մարդկանց՝ չեն լինում մեծագույն մարդիկ։

4535049_f18cca04

7. Հարցնելը՝ ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալը՝ ամբողջ կյանքը։

8. Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շունչը։

9. Հաղթանակը բաժին է հասնում նրան, ով կես ժամ ավել կդիմանա իր հակառակորդից։

4535052_d614172f

10. Ով վեր բարձրանալու մեծ ցանկություն ունի՝ նա աստիճան կհորինի։

11. Ամուսինը կնոջ հետ պետք է լինեն ինչպես ձեռքերն ու աչքերը՝ Երբ ձեռքերը ցավում են, աչքերը լացում են, իսկ երբ աչքերը լացում են՝ ձեռքերը սրբում են արցունքները։

12. Ով խմում է՝ նա չգիտի գինու վնասների մասին, իսկ ով չի խմում՝ չգիտի օգտակարության մասին։

4535050_9d1b7d39

13. Արևը չի ճանաչում ճշմարիտներին և չի ճանաչում ոչ ճշմարիտներին։ Արևը լուսավորում է առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի։ Իրեն գտնողը նման է արևին։

14. Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտակայից։

15. Եթե նույնիսկ թուրը պետք կգա կյանքում մեկ անգամ՝ այն պետք է կրել միշտ։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել