Քաղաքականության մեջ կարևոր է լավին լավն ասել, վատին վատը: Հայաստանում այդ ինստիտուտը բացակայում է: Մարդիկ, եթե իրենց ընդդիմադիր են հայտարարել պարտադիր կերպով քննադատում են իշխանությունների գործողությունները, եթե անգամ իշխանությունների այդ քայլը շատ լավն է:

Իշխանության ներկայացուցիչներն են էլ իրենց հերթին փնովում և քննադատում ընդդիմության թե՛ լավ թե՛ վատ գործողությունները(ընդդիմությունն ասվածն ընդունեք վերապահումներով):

Այսպես քաղաքական առողջ դիրսկուրս տեղի ունենալ չի կարող: Դրա համար էլ հասարակությունը ի վերջո չգիտի սահմանադրական փոփոխությունների, որ կետն է վատը, իսկ որը վատը: Սա մեր քաղաքական դաշտի սնանկության մասին է խոսում: Ում հարցնում ես ինչու ես կողմ կամ ինչու ես դեմ փոփոխություններին, բացի ամբիցիոզ պատասխաններից ոչ մի ուրիշ բան չի ասում: Բողոքող կամ կողմ մարդկանց 80 տոկոսն անգամ ծանոթ չի առաջարկվող փոփոխություններին:

Ուզում եք զարգացած հասարակությունում ապրեք: Ամբիցաները մի կողմ դրեք ու գործով զբաղվեք: Հասարակությանը ինֆորմացիա տվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել