Եթե չեմ սխալվում, էս պատմությունը եղել է նշանավոր գիտնական Լոբաչևսկու հետ։ Մի անգամ սրան մեկը հարցնում է, թե քանի՞ համալսարան է պետք ավարտել՝ նրա պես խելացի լինելու համար։ Լոբաչևսկին պատասխանում է. «Ընդամենը 3. մեկը՝ ձեր պապիկը, մեկը՝ ձեր հայրը, մեկն էլ՝ դուք»։ Էս զուտ կրթական հարց չէ, սա այն է, ինչին ասում են սերունդների ժառանգականություն՝ преемственность поколений:

Հիմա անցնենք բուն թեմային. ինձ միշտ հետաքրքրել ա, թե ինչո՞ւ է մեր լիբերալ ինտելիգենցիայի ճնշող մեծամասնությունը... դե ոնց ասեմ... քիչմ ախմախոտ, անսկզբունքային, դեմագոգ, լիբերաստական հակումներով ու ազգատյաց (բայց մենակ սեփական ազգի հանդեպ, ուրիշներին՝ չի կարելի)։ Պատճառն էլ հենց սերունդների ժառանգականությունն է կրկին անգամ, որովհետև որպես կանոն, օրինակ իմ սերունդ լիբերալ ինտելիգենտները սերում են ընտանիքներից, ովքեր դիսսիդենտական հայաքներ էին դավանում Սովետի ժամանակ, կամ էլ, որ ավելի հաճախ է հանդպում՝ պարտնոմենկլատուրայի ներկայացուցիչների ընտանիքներից։ Այ էս նախորդ սերունդն էլ իր հերթին սերում էր... դե որտեղից էր սերում... գյուղերից ու աուլներից, որտեղ էն թվրին թքած ունեին լիբերալների վրա էլ, ինտելիգենցիայի վրա էլ ու մարդիկ քրտինքով հող էին մշակում և նման ախմախությունների ժամանակ չունեին։

Հետո եղավ Սովետը, ու 90 տոկոսով ագրարային երկիրը դարձրեց արդյունաբերական և ուրբանիզացված երկիր, գյուղերի բնակչությունը աստիճանաբար սկսեց տեղափոխվել քաղաքներ, իսկ սարից՝ մարդամեջ ընկնելու ամենաարագ ճամփեն պարտիականն էր։ Ու տենց էլ ստացվեց, որ հայտ եկավ լյումպենացված մի սերունդ, որը նման մարդկանց զավակներն էին, ովքեր անասելի կոմպլեքսավորվում էին իրենց ծագումնաբանությունից ու ատում էին այն ամենը, ինչը հիշեցնում էր դրա մասին, նույնիսկ երկիրն ու միջավայրը, այդ երկրում ապրող բոլոր մարդկանց, այդ թվում՝ իրենց պես լյումպեններին։ Ի վերջո, սա հանգեցրեց այն աշխարհընկալմանը, որը հակիրճ կարելի է անվանել «Լավ է այնտեղ, ուր մենք չկանք» ու այս գաղափարախոսության ջատագովներն ու կրողները հենց նրանք են, ում ընդունված է համարել լիբերալ ինտելիգնեցիա։

Ի դեպ, ինչն է զավեշտալի. իր գերակշիռ մասով ռուսատյաց այս զանգվածը ահավոր նման է, եթե չասենք կրկնօրինակն է ռուսաստանում առկա նույնաբովանդակ շերտին՝ մի տարբերությամբ, որը որքան էլ պարադոքսալ հնչի՝ միևնույն ժամանակ նմանություն է. ռուսաֆոբիայի/սովետոֆոբիայի գործոնը։ Տարբերությունն այն է, որ մեր լիբերալ մտավորականության համար դա արտաքին գործոն է, որը մահանա է ամեն ինչի ու ամեն բանի համար, իսկ Ռուսաստանում դա ներքին գործոն է, որն ամեն ինչի մահանա է դառնում։

Ու դե հա, սրանից զատ, չկա սերունդների առողջ ժառանգականություն ու սերնդեսերունդ փոխանցվում է ոչ թե մակարդակն ու կառուցողականությունը, այլ ապակառուցողական ատելությունը առաջին հերթին սեփական ազգի ու երկրի, դրա պատմության ու հեռանկարների հանդեպ, հետո այլ գործոնների։ Միգուցե, մի քանի սերունդ հետո, սովետի պարտնոմենկատուրայի ու դրանց երեխաների ժառանգները մի քիչ մակարդակ էլ ձեռք բերեն, բայց դե դրա հավանականությունը քիչ է, քանի որ մակարդակով ինտելեգենցիա ունենալու համար մակարդակով միջավայր ու առողջ պետություն է պետք ունենալ, հակառակ դեպքում, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ, մեր ինտելիգենցիայի դեմքը շարունակելու են մնալ խզմալյանա-սաքունցական կերպարներ ու տարօրինակ անսեռ այլ անհատներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել