Մարտական ակումբի առաջին կանոնը` ոչ ոքի չասել ակումբի գոյության մասին։ Եվ Նոր Զելանդիայի բանտերից մեկի կալանավորները սրբության պես պահում էին այդ կանոնը։ Բայց մենամարտերից մեկի` բջջայինով արված տեսագրությունը մի օր հայտնվեց համացանցում և ամեն ինչ հօդս ցնդեց։ Բանտի ղեկավարությունը անմիջապես հետաքննություն սկսեց, քանզի նման մարտերը անթույլատերլի են և կարող են մահացու հետևանքներ ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել