Ձմերուկից պատրաստված դիմակները մաշկին թարմություն են հաղորդում, ինչպես նաև ձգում են մաշկը և կանխում կնճիռների առաջացումը:

Ներկայացնում ենք ձմերուկից դիմակ պատրաստելու մի բաղադրատոմս, որը կարելի է օգտագործել ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկի դեպքում:

Դիմակի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝

100 գրամ ձմերուկ, 1 ճաշի գդալ սերուցք և 1 թեյի գդալ մեղր:

Ձմերուկը պետք է ճզմել, ապա վրան սերուցք և մեղր ավելացնել, այնուհետև լավ խառնել:

Նախքան դիմակն օգտագործելը, դեմքը պետք է լվանալ տաք ջրով, այնուհետև ստացված խառնուրդը բարակ շերտով քսել դեմքի վրա: Դեմքը փակել սրբիչով և 15 րոպե պահել այդ վիճակում: Դեմքը լվանալ տաք ջրով և մաքրել անձեռոցիկով: Վերջում կարել է սնուցող քսուք օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել