Օգտատերերը նկատած կլինեն, որ ֆեյսբուքում ոչ բոլոր ընկերների գառումներն են տեսանելի:

Ֆեյսբուքն ունի այսպիսի մի ալգորիթմ` Թոփ նյուզֆիդում հիմնականում երևում է այն ընկերների գրառումները, որոնց հետ նամակագրությունը համեմատաբար ավելի շատ է, որոնց ֆեյսբուքյան էջ ավելի շատ ենք մտնում ու դուրս գալիս, նրանց` ում համեմատաբար ավելի շատենք լայքում, կիսվում նրանց գրառումներով և ալյն: Այս բոլոր գործոնները որոշկիորեն կապված են նյուզֆիդում «ընկերների հանդիպումների» հաճախականության հետ:

Սա կարծում եմ հայտնագործություն չարեցի... Որպես այլընտրանք, ֆեյսբուքը հնարավորություն է տալիս, տեսնել ընկերների համեմաաբար ավելի թարմ պոստերը այսպես կոչված նյուզֆիդի Most Recent բաժնում: Հետևաբար այստեղ մենք կարող ենք տեսնել նաև այն ընկերների գրառումներն ու ակտվությունը որոնց չենք տեսնում թոփ նյուզֆիդում:

Բայց ահա մի խնդիր ևս... Արդեն արդյունավետությունը կորցրած ֆեյսբուքյան խմբերում սպամեռությունը խանգարում է հետևել այլ ընկերների ֆեյսբուքյան ակտիվությանը: Բանն այն է, որ տվյալ օգտատիրոջ կողմից խմբերում կատարած գրեթե բոլոր պոստերը երևում է ձեր Most Recent լրահոսում և խանգարում է «հանդիպել» ձեր ընկերներին նաև այստեղ:

Այսինքն, եթե ձեր ըներների ցանկում լինեն մի քանի տասնյակ կամ հարյուր օգտատեր, որոնք զբաղվում են խմբերում նյութերի տարածմամբ, ապա դուք կդժվարանաք հետևել ձեր մյուս ընկերների ակտիվությանն անգամ լրահոսի Most Recent տիրույթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել