Ամառային ԲՈՒՀ-ական ընդունելությունների հետ կապված պարզվել է, որ այս տարի Գյումրին հետընթաց է գրանցել դիմորդների քանակի առումով: Օրինակ՝ ՀՊՃՀ ԳՄ- ում հատկացված 165 տեղերից 90-ը թափուր են, այսինքն ընդունվել են միյայն 75 ուսանող: Այս շարքը կարելի է շարունակել, սակայն կարծում եմ կարիք չկա: Իրականում ընդունվողների թվի կրճատման մի քանի պատճառ կա, նշեմ միյայն մեկը, որից բխում են մնացած բոլորը, դա ՝ Գյումրիի անտեսված լինելն է:
Հանրապետության երկրորդ քաղաքը անտեսված է ներդրումային առումով, դե իսկ հատկացվող դոտացիաները նվազում են կապված բնակչության քանակի հետ: Վերջին հաշվարկներով Գյումրիում ապրում է հարյուր տասնինը հազար երեք հարյուր մարդ: Սակայն անտեսվածությունն ու տնտեսական վատ պայմանները ստիպում են, որպիսզի այս թիվն ինտենսիվ կերպով նվազի: Հետազոտությունները ցույց են տվել որ յուրաքանչյու եռամսյակմ մեկ Գյումրն անվերադարձ լքում է 500 մարդ, այսինքն միյայն Գյումրիից, տարեկան արտագաղթում է 2000 մարդ: Սա ուղակի սարսափլի է: Նախընտրելի երկիր հիմնականում հանդիսանում է Ռուսաստանը՝ մեր « բարեկամը »: 
Քաղաքում կանգ է առել նաև առք ու վաճառքի շուկան, այս մասին փաստում են ոլորտի պատասխանատուները, նշելով, որ վաճառքի ենթակա գույք և տարածքներ կան, խնդիրը գնորդ հայթայթելն է : Գնորդ չկա, դե իսկ վաճառողը չի ցանկանում իր կապիտալը « ջրի գնով » վաճառել :

Հիմա կարծում եմ պարզ է, թե ինչու է Գյումրին հետընթաց գրանցել ԲՈՒՀ ընդունվողների առումով : Դա շատ նորմալ է, քանի որ Հայաստանից « խոպան » շտապողների հիմանական մասը երիտասարդներն են, ովքեր ըստ տրամաբանության պետք է ստանային բարձրագույն կրտություն : Սակայն ինչպես միշտ Հայաստանում ամեն ինչ տրամաբանությունից դուրս է : Քաղաքը, որը չունի երիտասարդություն, չունի նաև ԱՊԱԳԱ, և նրան վիճակված է « մեռնել » :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել