Կամո բլոգի հանդեպ բնական է երբեք սիմպատիա չեմ ունեցել, բայց դե կարծել եմ, որ իրա ոլորտում գոնե նորմալ մասնագետ ա, որ տենց թվեր ա կրակում միջոցառումներ լուսաբանելու համար ու տվողներ էլ կարծես թե կան: Նոր մի հերթական լաունջ կաֆեի բացումն եմ նայում, հարցազրույց ա վերցնում Վիտամինի տղաներից ու լրիվ անկեղծ եմ ասում ձեզ, էս մարդը անգամ խոսափողից օգտվել չգիտի... 3 հարց ա տալիս, երեքի վերջում էլ նախադասությունը եզրափակող բառերը չեն լսվում, քանի որ միտքը չավարտած խոսափողը տանում մտցնում ա զրուցակցի բերանը... Բնական է, որ պատասխանի վերջին բառերն էլ չենք լսում, քանի որ ինքը հենց տեսնում ա, որ ավարտը մոտ ա, էլ չի էլ սպասում, քեզ թողնում ա առանց խոսափող ու ա անցնում ա հաջորդ հարցին... Էսօր КВН-ի դպրոցական լիգայի ցանկաված մասնակից ավելի պրոֆեսիոնալ ա քան Կամոն, քանի որ այնտեղ հենց խոսքը չվերջացրած խոսափողը իջացնում ես խմբագիրը գոռում ա "ՍՏՈՊ!" ու ամեն ինչ պետք ա նորից սկսես... Կամոյի վրա գոռացող չկա աչքիս, դրա համար էլ զիբիլ ա արտադրում ու չի էլ գիտակցում, որ դա իսկապես զիբիլ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել