Ինչպես մարդկանց վերածել «կենսաբանական զանգվածի»Նացիստական համակարգը 1938-39թթ, երբ Բետտելհեյմը գտնվում էր Դախաու ու Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում, կենտրոնացված չէր մարդկանց տոտալ ոչնչացման վրա: Այն ավելի շատ կենտրոնացած էր «Ստրկական ուժի» դաստիրակությամբ՝ իդեալական և ենթարկվող, բացի տիրոջ գթասրտությունից ոչինչ չակնկալող անհատների, կամ ավելի ճիշտ անհատներից’ նմանատիպ «կենսաբանական զանգված» պատարաստելու վրա: Հետևաբար նրանց պետք էր դիմադրող մարդկային անձը վերածել վախեցած երեխայի, ուժով ինֆլանտացիայի ենթարկել մարդուն, նպաստել անհատի ետընթացին՝ մինչև երեխա կամ նույնիսկ մինչև կենդանի. մի խոսքով, անհատներից կերտել կենդանի «կենսաբանական զանգված»’ առանց անհատի կամքի և զգացմունքների: Գործնականում «կենսաբանական զանգվածը» ամենակառավարելի զանգվածն է ցանկացած իշխանության պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել