Երբ այսօր կարդացի, որ գիշերը 32 հոգի ա տեղափոխվել հիվանդանոցներ՝ «Հատիսի լանջին» ռեստորանում թունավորվելու պատճառով, առաջին բանը, որ մտքովս անցավ այն էր, որ զարմանալի ա, ոնց ա որ միայն հիմա նման բան եղավ, այս ռեստորանային համալիր կոչվող, բայց գործնականում ոչ ավելին, քան վետերոկի բովանդակություն ունեցող դուքյանից:

Հերիք չի, որ մինչև գիշերվա հազարը սաղ թաղին դիվադադար են անում բարձր երաժշտությմաբ.... չնայած ի՞նչ երաժշտություն, էդ ոռնոցները ու կլկլոցները ավելի ճիշտ կլինի համեմատել մզկիթների մինարեթներում ոռնացող մուեդզինների «արվեստի» ու ինչ որ քոչվոր մոնղոլ-թաթարական ցեղի ճամբարային տոնակատարության հարիր ձայնային ֆոնի հետ, այլ ո թե արվեստի ու երաժշտության:

Փաստորեն, բացի նրանից, որ էդ վետերոկում ուռոդական երաժշտությունը մինչև վերջ զլել են սիրում՝ անկախ ժամից ու Ավան առինջի էդ թաղերում ապրող ժողովրդի անդորր ունենալու իրավունքից, նաև բառիս բուն իմաստով տոքսիկ զիբիլ են մատուցում հաճախորդներին: Դա զարմանալու չի, որովհետև պետք ա պատասխանատվություն ունենալ, որպեսզի հետամուտ լինել նրան, որ խոհանոցումդ թարմ մթերքներ մենակ օգտագործեն, մաքուր լինի, սնունդդ որակով լինի որ ոչ միայն մարդիկ չթունավորվեն, այլ գոհ մնան: Բայց դե պատասխանատվություն ասածն ո՜ւր, «Հատիսի լանջին» վետերոկն ո՜ւր: Դրանք մենակ փող աշխատելու մասին են մտածում: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս զանգվածային թունավորումը զուտ անուշադրության խնդիր չի եղել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել