ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «էշի ականջում» քնած է: Նոր ծանոթներիցս մեկը տեղեկացրեց, որ Ավստրիական ավիաուղիների հավեսը տվել է ու որոշել է, որ Երևան-Վիեննա ռեյսը այսօր չի կայանելու` անիմաստ ու ոչ հիմնավոր պատճառաբանությամբ:
Խոսքս ուղղում եմ ՀՀ էկոնոմիկայի երիտասարդ փոխնախարարին, ով վերջերս հոխորտում էր, թե որ մենք բարելավում ենք մեր ավիափոխադրւմները ու ավիաոլորտը. 
«Հոգիս, ես հասկանում եմ, որ երիտասարդ-երիտասարդ փոխնախարար ես դառել ու ուզում ես մի քիչ գժիկություններ անել, բայց ապեեեր~~~ հո դու ինքնաբուխ նստացույց չես՞՞՞՞այ չարտոնված հանրահավաք… Կարողա գիտես մեր երկիրը Աֆրիկանա, որ ինչ ավիաընկերություն հավես չունենա մեծ ռեյսը չիրականացնի, տղերք դուք պետություն եք, թե չարորակ ուռուցքք՞՞՞ փոխնախարար ջան, խի չես հետույքդ տեղից շարժում վեկալում հեռախոսը ու զանգում դրանց ասես. «Բարև հարգելիս, դու ՀՀ-ի քաղաքացիներին ու Հայաստանի հյուրերին սպասեցնել ես տալիս քո հավեսով՞՞՞ կարողա գիտես հորդ դյուքաննա՞՞՞ քո հետ խոսում է Հայաստանի Հանրապետությունը` մի հատ շատ արագ մեր ռեյսը կայացրեք, թե չէ ահագին խնդիրներ կունենաք՞՞՞»…. Դժվարա էսքանը ասել ու մի հատ էլ վերջում մուննաթ գալ, որպես պետություն ու պահանջել՞՞՞ բա որ դուք որպես պետություն ձեններդ կտրեք, մեր հայրենակիցներն էլ տենց սուսուփուս գլուխները կախ պիտի մնան օդանավակայաններում…., կարճ ասած` շարժվեք արա, գործ արեք ու ամենակարևորը նենց արեք, որ ձեզ հարգեն ու ձեր խոսքը անցնի, ու մի մոռացեք դուք տաս միլիոն սփյուռք ունեցող երկիրն եք, ոչ թե Աֆրիկա ապեեեերրր~~»: 
Ասում են քենսլ արված ռեյսով ահագին մարդ գալիս էր Համահայկական խաղերի բացմանը աշխարհի տարբեր ծերերից: Լրիվ վելքըմ թու Արմենիա եղան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել