Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի մամլո-քարտողար Վ. Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու էրդողանը կհանդիպեն :

Հանդիպումը կկայանա աշնանը, սակայն հստակ օր և ժամ դեռ որոշված չէ:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը դեռ չիօ հրաժարվել «Թուրքական հոսք»- ի կառուցման գաղափարից, և Մոսկվան պատրաստվում է շարունակել բանակցությունները:
Հանդիպման ընթացքում գլխավորապես կքննարկվի «Թուրքական Հոսք» գազատարի կառուցման հարցը:

Հ. Գ. Դեռ մի քանի ամիս առաջ, երբ Թուրքիայի «գլուխն» ավելի հանգիստ էր, և թվում էր, թե գազատարի կառուցումն անխուսափելի է, Անկարան հանկարծակի «նվեր մատուցեց» Մոսկվային՝ ընդհատելով բանակցությունները: Այդ նվերը մատուցեց իհարկե ոչ սեփական կամքով, քանի որ Թուրքիան այդ պահին ստանձնել էր ԵՄ կամակատարի դերը: Էրդողանը ձգտելով «ինտեգրվել» ԵՄ-ին, շտապեց ընդհատել բանակցությունները, դա ներկայացնելով որպես սեփական կամք: Հետո, մի պահ կարծես Պուտինը հանգիստ Թողեց Էրդողանին, և հայացքը նետեց դեպի Չինաստանը և չինական տնտեսությունը:
Սկսվեց Ռուս – Չինական տնտեսական համագործակցության սկզբնական փուլը : 
Այդ բոլոր ընթացքում իր անդադար և անխափան գործունեությունն էր շարունակում ԻՊ-ը, որ թվում էր, թե ոչ մի կապ չունի ԹՈՒՐՔԻԱՅԻ, Ռուսաստանի, կամ որևե այլ պետության հետ: Սակայն վերջերս, ԱՄՆ-ի զինվերական ուժերը, սպանելով ԻՊ անդամի, նրա մոտից գտել էին փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Թուրքիայի և ԻՊ-ի միջև առևտուր է իրականացվել:
Թուրքիան հայտնվեց շատ անհարմար իրավիճակում: Որպես ելք, էրդողանը որոշեց հարվածել արդեն նախկին «գործընկերներին»: Սակայն սա բավական չէր: Եվ հիմա, խուճապահար Անկարան հայացքը նետեց նորից դեպի Մոսկվա:
Գազատարի կառուցման հարցն իրականում հիմա «պաշտպանության հայցադիմում» է Անկարայի համար, դե իսկ Պուտինը Եվրոպան ներխուժելու համար, պատրաստ է ամեն ինչի: Սակայն կարծում եմ, որ Թուրքիան նման վարքագծի պատճառով շատ խիստ «կպատժվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել