Ես էլ գիտեի՝ Չալյանին հանեցին, ուրեմն վսյո, դրական կարգավորումներ կլինեն, գոնե զորահավաքային մասով։ Բանակի վատ կողմերից մեկն էլ նրանում է, որ հաճախ որոշում կայացնողները տուպոյ սալդաֆոններ են լինում։
Հարևանիս տղան էսօր էլի բուժհետազոտություն պետք է անցներ (իրան 3 տարով հետաձգել էին ու հաստատ եմ ասում՝ փող չեն տվել)։ Անցել ա, ու հիմա պատմությունները լսում եմ ու իմ՝ բանակին երևի չափից ավելի պաշտպանողիս մազերը բիզ-բիզ են կանգնում։
Նենց տպավորություն ա, որ հիմա զորահավաքը իրականացվում է այլ ծայրահեղ մոտեցումներով՝ եթե առաջ հետաձգում կամ կամիսավատ էին անում փողով, ապա հիմա կա՛մ ակնհայտ հաշմանդամ պետք է լիննես, կա՛մ էլ տանում են։
Էսօրվա բան եմ ասում. 
Զորակոչել են մարդու, ում զորակոչը հետագել էին մաշկային հազվադեպ հիվանդության պատճառով (էն որ մաշկի վրա տեղ-տեղ սպիտակ «խալեր են» լինում) + ունի լուրջ տրոմբեր (անզեն աչքով տեսնում ես) ոտքերի սրունքներին։
Տրոմբերի համար սկի ստուգման էլ չեն ուղարկել, որովհետև անցած անգամ մաշկայինով էին ուղարկել։ Նենց չի որ ընկերս էն տիզիվավաներից ա, ոչ էլ նեղված ա նրանից, որ վաղը պետք ա գնա պավեստկեն ստանա: Հիմա էս որ գրում եմ, գիտեմ, որ ինձանից նեղանալու ա հետո...
Ուրիշ բան էլ պատմեց. էսօր իրա ներկայությամբ ծառայության համար պիտանի են ճանաչել 44 կգ կշռող երեխու (լրիվ սպառազինությունն ու հանդերձանքը եթե էդ տղեն հագնի՝ գռիժան ապահովված ա, որովհետև համարյա քաշի կեսի չափ ա)։
Ի՞նչ ա կատարվում, սե՞նց են ուզում, որ «Բանակն իրականումի» տիպի սադրանքներն անզոր լինեն։ Մալադեց, բռավո՜...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել