Image result for սամվել ալեքսանյանԼֆիկը խոստանում է դառնալ Հայաստանի թիվ մեկ պատուհասը, թիվ մեկ չարիքը:
Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացրել է, որ Հայաստանում այս տարի շաքարավազ չի արտադրվել: Չի էլ ներկրվել:
Ուստի, հարց է ծագում, որտեղի՞ց մեր խանութներում վաճառվող լֆիկյան շաքարավազը:
Պատասխան 1. Ախուրյանի շաքարի գործարանը, որը պատկանում է Լֆիկին, չնայած ինքը հերքում է սեփականություն ունենալու փաստերը, աշխատում, է ստվերում, թաքցնում արտադրանքը և դրա վաճառքից ստացված եկամուտները:
Պատասխան 2. Անցած տարի Լֆիկն անսահման քանակությամբ շաքարավազ է արտադրել, որն էլ հիմա իրացնում է:
Երկու դեպքում էլ ստվերում գործելու, իմա՝ հանցագործության հոտ է գալիս:
Ուրեմն, պիտի ստուգումներ կազմակերպել լֆիկյան շաքարային էպոպեայում... Լռության մատնելը կնշանակի, որ իշխանությունները հովանավորում են հանցագործությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել