Հանելուկ լուծելը շատ օգտակար ժամանց է, որը զարգացնում է ուշադրությունը, ընդլայնում բառապաշարը և զարգացնում ոչ ստանդարտ մտածելակերպը:

Գեստումբլինդիի հանելուկը

Սկանդինավյան առասպելական կերպարներից մեկը՝ Գեստումբլինդին, այսպիսի հանելուկ է առաջարկում թագավորին.

Չորսը կախված են,
չորսը գնում են,
երկուսը ճանապարհն են ցույց տալիս,
երկուսը պաշտպանվում են շներից,
մեկը ճոճվում է,
միշտ կեղտոտ է:

Ի՞նչ է դա:

Պատասխանը.

Կով։

Բիլբոյի հանելուկը

«Հոբբիտ. անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմում Բիլբոն այսպիսի հանելուկ է առաջարկում.

Երեսուն սպիտակ ձիեր
Երկու կարմիր բլուրներում
Ցրվում են, միմյանց բախվում
Եվ նորից լռում մթության մեջ:

Хоббит-Нежданное-путешествие
Պատասխանը.

Ատամներ։

Դրախտի և դժոխքի մասին հանելուկ

Իրավիճակ.

Դուք գտնվում եք սենյակում, որտեղ կա երկու դուռ՝ մեկը տանում է դրախտ, մյուսը՝ դժոխք: Սենյակում բացի Ձեզնից գտնվում են նաև 2 իմաստուն՝ մեկը միշտ ճշմարտությունն է ասում, մյուսը միշտ ստում է: Դուք չգիտեք՝ նրանցից ով ով է:

Հարց.

Ինչպե՞ս ընկնել դրախտ՝ տալով ընդամենը մեկ հարց:

2603634_5fb88083

Պատասխանը.

Պետք է հարցնել մի իմաստունից, թե ո՞ր դուռը ցույց կտա մյուս իմաստունը, եթե հարցնեմ. «Ո՞ր դուռն է տանում դեպի դժոխք»: Ամեն դեպքում կհայտնվեմ դրախտում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել