Առողջապահության նախախարը «մահվան վրա» էլ է PR անում (Խոստանում եմ էս ստատուսումս ոչ մի լկտի բառ չօգտագործել...) 
Բա չիմացաք, մեր բոլորիս առողջության պաշտպան ՀՀ առողջապահության նախարարը «քնից հելել ա» ու մէ նենց մամլո հաղորդագրություն է տարածել, որ հուզվում ես... Ցիտեմ, հուզվեք.
«ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան կապակցությամբ: Տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու և մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ և գլխավոր մասնագետների ներգրավածությամբ ստեղծվել է հանձնաժողով: ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում և ակնկալում է անաչառ ուսումնասիրություն»....
Իրականում էս լոլոյի ողջ իմաստն էն էր, որ առողջապահության նախարարն անձամբ է հանձնարարել... Բա ուրախացեք, է, հարազատներ, առողջապահության նախարարը հանձնարարել է... Պատկերացնո՞ւմ եք՝ Սամ ԲՈԽ հանձնարարել է.... (վայ թաղեմ ձեր էժանագին փիառը, արաա՜՜)...
Հարգելի՛ առողջապահության նախարար, նայի ասեմ՝ մինիմում ոնց պիտի լիներ քո մամլո հաղորդագրությունը (բադ ըլնեմ, թե ավելի շատ փիառ չէր լինի)...
«Շենգավիթ ԲԿ-ում տեղի ունեցած դժբախտ դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Շուշանիկ Բախշյանը և առավոտվա սանիտարկեն ազատվել են աշխատանքից (դե, ի պաշտոնե, նույնիսկ մասնավոր հատվածում կարար տենց բաներ աներ), ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ արգելվել է Շուշանիկի և էն մեկի՝ որևէ առողջապահական հիմնարկում աշխատանքի ընդունելը, նա զրկվել է լիցենզիայից... Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ՀՀ առողջապահության նախարարն անձամբ կհետևի, որ տեղի ունենա արդար դատաքննություն, ու մեղավորները երկար տարիներ փտեն բանտում՝ մարդկանց կյանքի հետ խաղալու համար.... Նախարարի մեկ այլ հրամանով մեր նախարարության բուժվերահսկողության (դե սենց մի վարչություն կլինի էլի) վարչության բոլոր աշխատակիցներն այժմ ստուգումներ են անցկացնում Հայաստանի բոլոր հիվանդանոցներում... 
Հնարավոր են էլի ազատումներ...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել