Մեր օրերում քիչ են այն դպրոցները, որտեղ աշակերտներին կարելի է տեսնել դպրոցական միանման համազգեստով: Ովքե՞ր են որոշում, թե ինչ հագուստով դպրոց գնալ, ի՞նչ է տալիս համազգեստը և արդյոք դրա բացակայությունը ազդո՞ւմ  է երեխայի հոգեբանության վրա: Այսօր «Ազատ գոտում» կփորձենք հասկանալ՝ դպրոցական համազգեստ ունենալն  անցյալի հանդեպ  մեր ծնողների նաստալգիայի, թե՞  տնօրենների քմահաճույքի արդյունք է: 
Դպրոցական համազգեստի հարցը հասարակությանը  բաժանել է երկու հավասար մասի` մի կողմը պնդում է դրա անհրաժեշտության, մյուսը՝ ավելորդության մասին: Տաղավարում են ուսուցչուհի Սոնա Հակոբյանը և ամենամեծ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել