Հայաստանի ճամփեքին: Հայաստանյան ճանապարհները, մասնավորապես՝ միջպետական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները գտնվում են զրո սպասարկման մակարդակի վրա: Ճամփեզրերի խոտերն այնքան են բարձրացել, որ չի երևում ոչ մի արգելապատնեշ, իսկ չորացած խոտն էլ տեղով հրդեհի օջախ է մեքենայից դուրս նետվող սիգարետի մնացորդի պատճառով: Իսկ եթե, Աստված չանի, մի փոքր քամի բարձրանա ճանապարհին, ապա պլաստմասե տարաները, ցելաֆոնե տոպրակները կդառնան մեքենայի դիմապակաու մշտական հաճախորդները (այս հարցում մեր մեղքի բաժինն անշուշտ ունենք նաև մենք, բայց այնպես չէ, որ այլ երկրներում մեզանից մաքուր են վարորդները կամ ուղևորները):

Մայրուղիներին կամ խճուղիներին բացարձակ բացակայում են ճանապարհային նշանները՝ վայրէջք, վերելք, կտրուկ շրջադարձ, արագություն սահմանափակող, բնակավայրի մոտ գտնվող, քարաթափում, կենդանիներ և այլն: Միայն ասֆալտով սևացնելով չէ, որ ճանապարհ են սարքում, պետք է նաև կատարել հավուր պատշաճի սպասարկում: Կոնկրետ հարցս ուղղում եմ կոնկրետ հասցեատիրոջը՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն, ձեր գործառույթը հանդիսանում է միայն սեփական շահեր սպասարկե՞լը, թե՞ կատարել օրենքով նախատեսված ձեր նախարարության գործառույթները: Աշխատեք, սա էլ Երևան-Սևան տռասը չէ, որ վարորդների աչքերին փոշի փչեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել