Հայերի մեծամասնությունն իր կյանքի ընթացքում միայն պահանջներ է ներկայացնում, բայց չեն մտածում, թե իրենք ինչ են տալիս՝ ընկղմվելով առօրյա ճղճիմ հարցերի մեջ և այդպես անվերջ տառապում՝ խորանալով ունայնության մեջ, զուր ժամանակ են վատնում: Միևնույն ժամանակ կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում մեծ նպատակներ են հետապնդում՝ կապվելով օրվա պահանջքի հետ և ապագա իրագործման, որպեսզի հանգիստ խղճով հեռանան այս աշխարհից:
Ես փոքր տարիքից գիտեի՝ ինչ եմ ուզում և հստակ նպատակներ էի հետապնդում՝ որպես եղեռնից փրկվածների սփյուռքահայ ժառանգ` ՎՐԻԺԱՌՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ: Կյանքիս ընթացքում առաջին երկու նպատակն իրականացրեցի կարողությանս սահմաններում, մնում է վերջինը` հայրենիքի հզորացումը, ինչը դեռևս կիսաերազային է: Սակայն մինչև վերջին շունչս ձգտելու եմ իրականացնել` քաջալերել, որ 7 մլն. սփյուռքահայերից թեկուզ 7 հազար կամավոր երիտասարդներ ամեն տարի ծառայեն ՀՀ զինված ուժերում: Տեսնեմ այդ օրը և հանգիստ խղճով հեռանամ՝ մնացած հարցերը ձեզ և հաջորդ սերունդներին թողնելով... ՎԵՐԵՎՆ` ԱՍՏՎԱԾ, ՎԱՐԸ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել