Image result for սահմանադրությունԵվ այսպես.
Վենետիկի հանձնաժողովը հետաքրքիր հանկարծակիությամբ դեմ է արտահայտվում խորհրդարանական ընտրությունների արդեն իսկ խայտառակ աղմուկ հանած երկրորդ փուլի գաղափարին: Ինչո՞ւ հետաքրքիր, որովհետև որքանով հիշում եմ՝ 1-7-րդ գլուխները հանձնաժողովի հետ աշխատանքներում են կազմվել: Ինչևէ... 
Չնայած Վենետիկի հանձնաժողովի գնահատականն իրավական ուժ չունի, բայց կարող է քաղաքական նշանակություն ունենալ: 
Այդուհանդերձ.
Ոզնուն էլ է հասկանալի, որ 89-րդ հոդվածի 4-րդ կետը, այն է՝ «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները», սահմանադրական փոփոխությունների առանցքային կետերից մեկն է, որն իշխանության համար ապահովելու է բացարձակ մեծամասնություն՝ բոլորին հասկանալի հետևանքներով:
Հակաժողովրդավարական է Սահմանադրությամբ պարտադրել երկրում մեկ կուսակցության քաղաքական մենիշխանություն:
Որքանով տեղյակ եմ, աշխարհում նման ընտրակարգի նախադեպ չկա: Եթե նույնիսկ լինի էլ, ապա վստահ եմ, այն որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մեր քաղաքական իրականության հետ՝ հայտնի պատճառներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել