Շենգավիթ ԲԿ-Ի պարզաբանումը կարդալուց քո մոտ տպավորություն է ստեղծվում, որ Մերին մահացավ, որովհետև Տերն էր որոշել, ու իրենք անզոր էին… Լուրջ եմ ասում, ու նենց մունաթով են պարզաբանումը գրել, որ մի պահ քեզ թվում ա, որ Մերին էր ամեն ինչում հենց մեղավորը… Տնաշեններն ասում են՝ թոքաբորբ չի եղել, ջերմաստիճանը 37 ա եղել, բժիշկներն էլ մինչև վերջին շունչ պայքարել են… Բա լավ, ասենք, թե ճիշտ եք, բա ո՞ւր ա էդ աղջիկը, ինչի՞ հիմա նրա՝ «Շնորհակալություն Շենգավիթ ԲԿ անձնակազմին՝ կյանքս փրկելու համար» ստատուս գրելու փոխարեն՝ մենք իր ընտանիքին ցավակցություններ ենք ասում… 
Ըստ բացատրության՝ իրենք արել են ամեն ինչ հնարավորը, բա էդ դեպքում էլ ի՞նչն ա մահվան պատճառը։ Բա որ, ըստ ձեզ, ամեն ինչ լավ էր, բա էլ ինչի՞ սենց եղավ, ճակատագի՞ր, լավ էլի, հեքիաթներ են լրիվ…
Կարճ ասած՝ էդ ԲԿ-Ի հաղորդագրությունը ստանդարտ մի բան էր՝ մարդկանց ուշադրությունը շեղելու համար…
Ամոթ ա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել