Պարզվում է, որ մեր Շենգավիթ բժշկական կենտրոնում տենց կատակով են վերաբերվում ծննդկանի բարձր ջերմաստիճանին, երբ հիվանդը վատ է լինում, ու բժշկին խնդրում են՝ շուտ գա: Գալիս է մի 3-4 ժամից:

Հարցս ուղղում եմ Առողջապահության նախարարությանը՝ ի դեմս նախարարի: Սա նորմա՞լ եք համարում, ի՞նչ է նշանակում այս ամենը:

Ես հավատում եմ մահացածի եղբոր խոսքերին: Չեմ կարծում՝ քրոջ հուղարկավորությունը դեռ չավարտած մարդը կարող է այսպիսի մի պատմություն հորինել: Վիշտը թույլ չէր տա:

Էն, որ գուշակի տեղ եք դրել ձեզ: Ալրի հարստացման հարցում ասում եք՝ կստուգենք՝ կպարզվի, որ պետք է և այլնի փոխարեն հիշեք, որ բժիշկ եք, ովքեր կոչված են մարդկանց փրկելու, ոչ թե.......

Ցավակցում եմ մահացածի ընտանիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել