1132-730x548Inchuzem.am-ը գրում է.

Ուրբաթ օրը ողջ աշխարհը կարող է ականատես լինել «կապույտ լուսնին»: Սա հազվադեպ երևույթ է, սակայն Լուսնի գույնի հետ կապ չունի: Հուլիսի 31-ին կարող եք տեսնել լիալուսին՝ այս ամսում արդեն 2-րդ անգամ: Դա պատահում է 2,7 տարին մեկ անգամ:

«Կապույտ Լուսինը» կամ «Blue Moon»-ը իր անունը ստեցել է անգլերեն «Once in a Blue Moon» արտահայտությունից, ինչը նշանակում է «շատ հազվադեպ»: Սովորաբար լիալուսինը մեկ տարվա մեջ լինում է 12 անգամ՝ ամիսը մեկ անգամ, սակայն երբեմն, ինչպես օրինակ 2015-ին, լիալուսինների թիվը դառնում է 13:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել