Մինչ «Ոտքի Հայաստանը» Հրապարակում նստած է ու քաղաքացիական կյանքի նշույլներ է ցույց տալիս, մինչ ոստիկանները չեն կարողանում Դավիթին ձեռքերի վրա պահել, Արթուր Բաղդասարյանին միանում է Ստեփան Դեմիրճյանը:

Անդրիաս Ղուկասյանը, եթե կարողանում է ինչ-որ նախաձեռնության առաջնորդ լինել, ինչո՞ւ պետք է Արթուր Բաղդասարյանն առաջնորդ լինելու նկրտումներ չունենա: Միևնույնն է՝ ընդդիմադիր դաշտն ազատ է, Ազատության հրապարակի միակ միտինգավորն էլ Պարույր Հայրկիկյանն է, ով նույնպես կարող է միանալ Արթուր Բաղդասարյանին, ասում են՝ Բաղդասարյանը լավ ամերիկյան անգլերեն գիտի, դա էլ կլինի կոնսոլիդացման հիմքը:

Հ.Գ. Զգում եք, չէ՞, խոսեցի գրեթե ամեն ինչից, բայց ո՛չ նյութի նպատակ կար, ո՛չ ավարտ, ո՛չ էլ սկիզբ: Ահա այսպիսին է այս պահին թե՛ մեր քաղաքական դաշտը, թե՛ քաղաքացիականը:

Հ.Գ.Գ. Ոստիկաններ ջան, հեսա որ լույսը թանկանա, հաց չուտեք, վրաներդ ընդհանրապես ուժ չի մնա, ու նույնիսկ գետնից չեք կարողանա մարդկանց կտրեք:

Հ.Գ.Գ.Գ. Ժպտացե՛ք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել