Tert.am–ը գրում է.

Ընկույզը մեղրի հետ համադրությամբ հիանալի բնական դեղամիջոց է: Այս համադրությունն ապահովում է օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինները, հանքանյութերը, սպիտակուցները ճարպերը և ածխաջրերը:

Ինչպես ներկայացնում է Your healthy page-ը` այս խառնուրդն ամեն օր օգտագործելու պարագայում կարելի է «ամրապնդել» արյունը: Խառնուրդը պատրաստելու համար կես կգ մեղրին կարելի է խառնել կես կգ ընկույզ և մի փոքր կիտրոնի հյութ: Այն պետք է պահել ապակյա տարայում և կարելի է կանոնավոր օգտագործել` օրական 3  անգամ` մեկ թեյի գդալից: Սա հիանալի դեղամիջոց է սակավարյունություն ունեցող մարդկանց համար:

Բարձր արյան ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում  100 գրամ խառնուրդ պատրաստել և օգտագործել ձմռանը:  Այս խառնուրդը նաև անքնության դեմ պայքարող հիանալի միջոց է:

Այն բուժում է նաև ստամոքսի խոցը: 20 գրամ մաքրած ընկույզը պետք է խառնել եռման ջրի հետ, կաթի նման հեղուկ կստացվի, որին սառչելուց հետո 2 ճաշի գդալ մեղր է պետք ավելացնել և օգտագործել օրական 2-3 անգամ` ուտելուց կես ժամ առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել