Երևանի Արաբկիր համայնքի որոշ թաղամասերում աղբահանություն չի իրականացվում տասն օրվանից ավել: Մի քանի օր ա՝ զանգում եմ թե՛ թաղապետարան, թե՛ քաղաքապետարան, ու երկու տեղից էլ ստանում նույն պատասխանը, որ Սանիտեկն ա սկսելու զբաղվել աղբահանությամբ, ու հիմա էդ պրոցեսներն են գնում, բայց դա ինձ՝ որպես քաղաքացի, ով պարտաճանաչ վճարում է աղբահանության համար, բոլորովին չի հետաքրքրում: էսօր զգուշացրել եմ թե՛ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆին ու թե՛ Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality/ Мэрия Еревана-ին, որ եթե վաղը աղբահանություն չեղավ, ու էս կուտակված աղբը մնաց փողոցում, ես ինքս կկազմակերպեմ աղբի տեղափոխումը, բայց դեպի Արաբկիր վարչական շրջան (Arabkir)՝ թաղապետարանի դիմացը.... Տենամ՝ ձեզ դուր կգա՞ տեսնել էդ աղբն ու շնչել դրա հոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել