Բոլորս էլ գիտենք, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին հյուսիսային ուղղությամբ Արցախը Հայաստանին կապող հիմնական օղակն է, և դրա դերակատարությունն իրապես դժվար է գերագնահատել հայկական երկու պետությունների կյանքում թե՛ խաղաղ և թե՛ առավելապես պատերազմական իրավիճակում:

Այժմ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ մայրուղում: Արդեն այսօր կառավարությունը որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1 մլրդ 200 մլն դրամ:

Այս ծրագիրը շատ կարևոր է, և հատկապես հիմա, երբ Ադրբեջանն ավելի ակտիվ է սահմանագծում, այն նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել