Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի դատախազությունը չի հաստատել նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար յուրացնելու մասին հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի քրեական գործի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է նրա փաստաբան Աննա Մալինինան, գրում է ria.ru-ն:

«Այսօր դատախազը մեզ հայտնել է, որ Հայրապետյանի դեմ յուրացման մասին քրեական գործը վերադարձվել է Քննչական կոմիտե՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով»,- ասել է նա:

Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ գործ: Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեվթ»-ի վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեվթ»-ը վերադարձվել է պետությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել