Այսօր կառավարության նիստի ընթացքում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ «Նաիրիտ»-ի բոլոր աշխատակիցները կստանան իրենց աշխատավարձը 1-2 օրվա ընթացքում: Սակայն «նաիրիտցիները» դեռ մտահոգ են և թերահավատորեն են վերաբերում այդ խոստմանը:

Ճիշտ է՝ աշխատավարձերի վճարման պրոցեսի ձգձգումը բացասական սպասումներ է առաջացնում, սակայն այդ գործընթացի ձգձգման համար կան մի շարք օբյեկտիվ պատճառներ.
առաջինն իրավական կարգավորումներն են և փաստաթղթաշրջանառությունը,
երկրորդը գործոնն ունի տնտեսական բնույթ և պայմանավորված է տնտեսության մեջ փողի զանգվածի ավելացմամբ, որը կհանգեցնի ինֆլյացիայի, եթե այդ աճն ավելի արագ լինի, քան տնտեսական աճի տեմպն է (այդ պատճառով աշխատավարձերի մի մասը վճարվել է ավելի շուտ),
երրորդը բանկային փոխանցումներն են, որոնք նվազագույնը խլում են մեկ օր,
չորրորդ և ամենակարևոր գործոնը հասարակության մնացած մասի շահերն են: Քանի որ, ինչպես գիտենք, պետ. բյուջեն ձևավորվում է քաղաքացիներից գանձած հարկերից և քաղաքացիներին պատկանող գույքը վաճառելուց և քաղաքացիների տրամադրված օգնությունից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պահպանել օբյեկտիվությունը, եթե պետությունն այժմ վճարում է մասնավոր ընկերության պարտքերը` աշխատավարձի գծով, ապա անհրաժեշտ է, որպեսզի հետագայում հենց այդ նույն ընկերությունից ետ ստանա այդ գումարները: Եվ հիմա ժամանակն է, որպեսզի վճիռ կայացվի «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ, եթե այն աշխատելու է, ապա կարող է իր պարտքերը պետ. բյուջեին ետ վերադարձնել շահագործման ընթացքում, իսկ եթե նրա վերագործարկումն աննպատակահարմար է, ապա անհրաժեշտ է այդ գումարները ետ վերադարձնել` գործարանի գույքը վաճառելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել