Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հաղորդել է, որ երջանիկ է ներկայիս ակումբում եւ չի պատրաստվում հեռանալ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Շատ բան է ասվել ապագայիս վերաբերյալ։ Կարող եմ ավելացնել, որ ակումբում գիտեն, թե ինչպես եմ ինձ զգում եւ ինչ նպատակներ ունեմ։ ՊՍԺ-ի հետ ունեմ պայմանագիր, որը պետք է հարգեմ։ Այստեղ երջանիկ եմ։ Նույնպիսի ամբիցիաներ ունեմ, ինչպես եւ ակումբը։ Ցանկանում եմ օգնել թիմիս հիանալի մրցաշրջան անցկացնել։ Հարյուր տոկսով նվիրված եմ ակումբին»,- Կավանիի խոսքը մեջբերում է «LEquipe»-ը։
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում անցկացրած 35 խաղում ուրուգվայցին խփել է 18 գոլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել