-Նախընտրական շրջանում Էրդողանն իր հռետորաբանությունում այն գիծն էր առաջ տանում, թե ովքեր են Թուրքիայի թուլացումն ու մասնատումը «ցանկացողները», և դրա դիմաց նա խոստանում էր հաղթել` թույլ չտալու համար իր երկրի մասնատումը։ Հիմա, երբ արդեն նա ընդունում է, որ չի հաղթել, նշանակում է՝ Թուրքիայի մասնատման գործընթացն սկսել է։
-Այսօր Թուրքիայի կայունությանը, նույնիսկ ամբողջականությանը սպառնացող համար առաջին խնդիրը քրդական հարցն է։
-Տարածաշրջանային առումով Արևմուտքի համար Անկարան անհրաժեշտ էր իսլամական ահաբեկչությունը հովանավորելու, ֆինանսավորելու, տարածք տրամադրելու և այդ տարածքներից դեպի Իրաք և Սիրիա անարգել թափանցելու հնարավորություններ ստեղծելու համար։ Բայց կա նաև միտում այդ դերակատարությունը կասեցնելու գործոնը, որն ավելի լավ երևում է ԱՄՆ նախագահի այն հայտարարությունից, որով առաջարկվում էր քայլեր ձեռնարկել «Իսլամական պետություն» խմբավորմանը միացող օտարերկրյա զինյալների հոսքը Թուրքիայի սահմանով դադարեցնելու համար:
- Այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը ընդգծում է պաշտոնապես, որ Անկարան ֆինանսավորել, աջակցել և հովանավորել է իսլամ ահաբեկիչներին. ավելին. ժամն է կասեցնելու այս ընթացքը։ Հա՞րց է դեռ, թե՞ իրոք ԱՄՆ-ը ուզում է այդ տեղաշարժը կասեցնել, բայց այն, որ կա պաշտոնական ճնշման գործոնն ԱՄՆ կողմից Անկարայի վրա, ակնհայտ է:
-Թուրքիայի կողմից ԻՊ-ի (Իսլամական պետության) անարգել օժանդակությունների դիմաց նույն ինքը Թուրքիայի համար «քաղաքական գին» ուներ, և հասել է այն ժամանակը, երբ նա պետք է վճարի այդ «գինը»:
- Անկարայի համար աշխահաքաղաքական առումով որոշակի ճնշման միջոց է դարձել նաև Հայոց ցեղասպանության հարցը, որից պետք է առավելագույնս օգտվի ՀՀ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել