Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը 3.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կտրամադրի ձեռք բերելու «Տանգո» ընկերությանը պատկանող Կառավարության 2-րդ մասնաշենքի տարածքում գտնվող «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը: Որոշումն այսօր հաստատվեց կառավարության նիստին։

Հիշեցնենք, որ Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, օտարվել է 2012թ-ի դեկտեմբերին՝ «Տանգո» ՓԲԸ-ին։

Համաձայն նախագծի՝ քանի որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական տուն N 2 շենքի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վերոնշյալ ընկերության 100 տոկոս բաժնեմասը` օտարման գործընթացը ամբողջությամբ իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել