Պարսկաստանն իրար ետևից Հայաստանի իշխանություններին Ռուսաստանից մի քանի անգամ էժան նավթ և գազ է առաջարկում ու ամեն անգամ հասկացնում, որ նման առաջարկությանը չարձագանքող իշխանություներն անկախ և անկաշկանդ չեն իրեն որոշումների մեջ: Այդ դեպքում մենք՝ հայերս, ինչո՞ւ ենք ազգովի քննարկում, վերլուծում անօրեն իշխանությունների մոգոնած «օրենսդրությունը»՝ դրանով համ լեգիտիմացնելով խունտային, համ էլ կլլելով մեր առջև շաղ տրված հերթական կտերը...

Հ.Գ. Երբ օտարներն անգամ ուղղակիորեն մեզ հուշում են, որ «ձեր իշխանությունները» ձերը չեն, այլ դրածոներ են, իսկ մենք շարունակում ենք համառորեն նրանց «ֆռիկները» քննարկել ու վերլուծել, այլ ոչ թե ազատվել նրանցից, կնշանակի՝ մի բան էն չի մեր հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել