Դուք էլ ե՞ք հեքիաթներ լսելիս տխրել, լաց եղել, քուններդ կորցրել, տառապել, երբեմն էլ լցվել վախով։
Միշտ ասում եմ, որ երեխան պիտի հեքիաթներով մեծանա, բայց հիմա հիշում եմ, որ շատ տառապել եմ, ասենք, Հենզելի ու Գրետելի համար, երբ վիշապները կուլ են տվել արքայազնին... երբ ասել են՝ բարի կախարդ, ես հասկացել եմ՝ ուրեմն չար կախարդ էլ կա, եթե էս մեկը բարին է...))))))))))
Երեխայիս համար ինքս եմ հեքիաթներ հորինել; Իսկ կարդալիս էլ մանկրկիտ ընտրել եմ, թե որը կարդամ:
Վիճելի ա էս ամենը, բայց քնելուց առաջ վերը նշված հեքիաթներն աշխատեք չկարդալ փոքրիկների համար, քանի դեռ շատ փոքր են, շատ զգայուն ներաշխարհ ունեն:
7-10 տարեկանում արդեն հանգիստ կարելի է ծանոթացնել չար ու բարու հետ հեքիաթների միջոցով, երբ իրենք գիտակցում են, թե ինչ է հեքիաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել