Tert.am-ը գրում է.

Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը մոտակա մեկ-երկու օրերին կվճարվեն։ Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբին հայտարարեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Բոլոր փաստաթղթային ձևակերպումներին զուգահեռ, ընթանում է նաև «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի վճարման աշխատանքները։ Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում ամբողջությամբ կվճարենք։ Որևէ խանգարող հանգամանք կամ խոչընդոտ չկա, այդ թվում նաև ֆինանսական»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել