Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից (60 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել