Tert.am–ը գրում է.

ՄԱԿ-ում հաշվել են, որ 21-րդ դարի վերջին Երկիր մոլորակի բնակչությունը հասնելու է 11,2 մլրդ-ի:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի դեմոգրաֆիական զեկույցի համաձայն 2030-ին մոլորակի բնակչության թիվը հասնելու է 8,5 մլրդ-ի, 2050-ին` 9,7 մլրդ-ի:

Փորձագետների հաշվարկների համաձայն` Հնդկաստանը իր բնակչության թվով գերազանցելու է Չինաստանին արդեն 2022-ին: Իսկ 2050-ին Նիգերիան դառնալու աշխարհի երրորդ ամենամեծ բնակչությամբ երկիրը` այդ ցուցանիշով առաջ անցնելով ԱՄՆ-ից:

Զեկույցի համաձայն 2050-ին 60 տարեկանից մեծ մարդկանց թիվը աշխարհում կրկնապատկվելու է, իսկ Եվրոպայում տարեց մարդկանց թիվը գերազանցելու է 34 տոկոսը:

Ներկայում աշխարհի բնակչության թիվը կազմում է մոտ 7,3 մլրդ մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել