Tert.am–ը գրում է.

Us Magazine պարբերականը հայտնում է, որ Ջենիֆեր Գարների հետ 10 տարվա ամուսնության ավարտից մեկ ամիս անց  դերասան Բեն Աֆլեքը կրկին սիրավեպ է սկսել:

Us Weekly պարբերականի տվյալներով` 42-ամյա օսկարակիր դերասանը հանդիպում է Կալիֆոռնիայում բնակվող 28-ամյա Քրիստինե Ուզունյանի հետ, ում նա և Գարները  որպես դայակ էին վարձել իրենց 3 երեխայի համար: Ուզունյանը  նախ խնամում էր 9-ամյա Վիոլետին, ապա 6-ամյա Ստեֆանիին և 3-ամյա Սամուելին:

Daily Mail-ի հաղորդմամբ` Բեն Աֆլեքը հերքում է, որ հանդիպում է 28-ամյա դայակի հետ, նա միայն հաստատել է, որ բաժանվել է կնոջից, սակայն ամերիկյան պորտալը պնդում է, որ  հավաստի տեղեկությունների համաձայն Աֆլեքն արդեն տեղափոխվել է Ուզունյանի մոտ ապրելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել