Ստեֆան Դոքերիլի համար նիհարելը սարսափելի հետևանքներ է ունեցել: Այն բանից հետո, երբ նա նիհարել է 100 կգ-ով, մոտ 13 կգ մաշկը կախվել է մինչև ծնկները:

article-2287934-186DE624000005DC-177_306x409

Նախկին վարորդը մինչ ստամոքսի 2 վիրահատություն տանելը կշռում էր 210 կգ։ Դրանից հետո նրա քաշը նվազեց մինչև 114 կգ: Սակայն մինչև ծնկները կախված հսկայական մաշկի կտորը տղամարդուն թույլ չի տալիս անգամ տանից դուրս գալ: Նույնիսկ ամենահասարակ գործողություններն իրականացնելու համար նա ստպված է հսկայական ջանքեր գործադրել:

article-2287934-186DE99C000005DC-538_306x503

–Իմ հսկայական որովայնն ազդում է ամեն ինչի վրա: 11 տարուց ավելի է, ինչ ես չեմ մերձեցել ոչ մի կնոջ հետ: Ես ունենում եմ մեջքի և ծնկների ցավեր և չեմ կարողանում երկար քայլել, որովհետև այդ մաշկը միշտ շարժվում է: Երբ ես նստում եմ, այն ձգվում է մինչև ոտնաթաթերս, և ես ստիպված եմ լինում բարձեր դնել դրա տակ, որպեսզի մեջքս չցավի: Ես չեմ կարող մեջքի վրա քնել, քանի որ այդ մաշկը շատ է ճնշում ինձ: Եթե ես ցանկանում եմ շրջվել, ես պետք է տեղափոխեմ այն: Դա հոգնեցուցիչ է,- ասում է 48-ամյա տղամարդը:

article-2287934-186E11C0000005DC-729_634x478

Վիրաբույժները նրա ստամոքսում գունդ են տեղադրել, որը թույլ չի տալիս սով զգալ: Սակայն քաշի կտրուկ կորուստը հանգեցրել է վերոնշյալ հետևանքներին:

SNN0336A--_1683712a

Սթիվենը հույս ունի, որ բժիշկները վիրահատության միջոցով կհեռացնեն այդ կախված մաշկը: Նա արդեն խորհրդակցել է բժշկի հետ, սակայն վիրահատության օրը դեռևս նշանակված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել