Image result for բնակարանՑավոք, դեռ կան ընտանիքներ, որ 90-ականներին տարբեր պատճառներով կեցության վայրը կորցրել են և բնակվում են ժամանակավոր կացարաններում:

Նման 4 ընտանիք 1994 թվականին անօթևան են մնացել բազմաբնակարան երկհարկանի շենքի հրդեհման պատճառով: Որպես կացարան նրանց հատկացվել է մանկապարտեզի շենքը, սակայն 21 տարի շարունակ նրանք սեփական բնակարան ունենալու հույսը չեն կորցրել, և այսօր այն արդարացվեց:

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ բնակարանային ապահովման նպատակով ՀՀ Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանակներում Մայիսյան գյուղի մանկապարտեզում բնակվող չորս ընտանիք կապահովվի նոր բնակարանով, որի համար նախատեսված է 26 մլն 700 հազար դրամի չափով պետական աջակցություն:

Այս լուրը նրանք ընդունեցին մեծ ոգևորությամբ և հուզմունքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել