Վաղուց եմ ասել, որ իրականացվում է Գյումրին դատարկելու հստակ և համակողմանի ծրագիր:
Այս ծրագիրը ստեղծվել է ՌԴ և ՀՀ իշխանությունների փոխադարձ համաձայնությունների պայմաններում:
Այլևս ուժ չունեմ խնդրելու և աղերսելու Հայաստանից դուրս բնակվող գյումրեցի գործարարներին՝ իրենց հայրենի քաղաքում բիզնես-օջախներ հիմնելու...
Պարզվում է, որ թասիբից ու արժանապատվությունից խոսող շատ գյումրեցիներ մի փոր հացը գերադասում են պատվից ու նամուսից, հայրենի քաղաքի ճակատագրից: Ոչ ոք իրենց չի խնդրում ամբողջապես վերադառնալ, պարզապես Գյումրիում կան բոլոր բարենպաստ պայմաններն աշխատատեղեր ստեղծելու, շահույթներ ստանալու համար...
Այլևս չեմ խնդրում ՀՀ իշխանություններին: Հայաստանի ամենաոխերիմ և ամենախորամանկ թշնամուն, որի պատճառով են հիմնականում սահմաններին զոհվում մեր զավակները, և որը զինում է Ադրբեջանը, մեր իշխանությունները նվիրաբերել են Գյումրին: Հիմա ի՞նչ խնդրեմ:
Չեմ խնդրում մեր կաթողիկոսներին: Մեկը չկա այլևս, գոյություն չունի, երևի ինչ-որ բանկի նկուղում նստած իր փողերն է հաշվում, մյուսն էլ դեռ լռում է իմ բաց նամակի առթիվ...
Հիմա պարզապես խնդրում եմ հայ երիտասարդությանը. որտեղ էլ որ ապրելիս լինեք՝ հիշեք. Գյումրիում դուք կկարողանաք ինքնահաստատվել և լուրջ գործերի հեղինակ դառնալ: Ձեր ծրագրերը տարեք, Գյումրիում իրականացրեք:
Փրկեք Գյումրին:
Գյումրին կորցնելը համազոր է Հայաստանի մի մասի կորստին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել