Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացրել է Ստամբուլի մետրոյի և ավտոբուսային կանգառների վրա հնարավոր հարձակման մասին:
Դա կապված է Թուրքիայի՝ դեպի ԻՊ և քուրդ անջատողականներն իրականացվող ավիահարձակումների հետ:

Ըստ Գերմանիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջի՝ այդ հարձակումները կարող են իրականացնել «PKK» անդամները:

Վտանգն ավելացրել է Սիրիայի հարևանությամբ գտնվող Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունը, որը ենթադրաբար իրականացրել է «PKK» անդամը: Դրան հետևել է թուրք և քուրդ անվտանգության աշխատողների բախումը:

Իրաքի և Սիրիայի սահմանների մոտ լարված իրավիճակով պայմանավորված՝ Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Թուրքիային հեռու մնալ նրանցից և հատկապես սահմանամերձ գոտիներից:

Ռոյտերը հայտնում է, որ վերջին կես տարիների ընթացքում Թուրքիայում տուրիստների թիվը նվազել է 2,25 %-ով (14,89 մլն մարդ)՝ հղում անելով Թուրքիայի համապատասխան գերատեսչություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել