Հանրապետության հրապարակում ու մարզային մի շարք քաղաքներում մի քանի հոգանոց ակցիաներ անելով՝ խնդիր չի լուծվի: Ավելին, երբ դրանում բովանդակային ոչինչ չկա, դա հանրության շրջանում պարտվածի, մերժվածի, արհամարհվածի սինդրոմ է ստեղծում:

Անհարմար եմ զգում խոսել մի բանի մասին, ինչը շարժում կամ պայքար է անվանվում, որովհետև մի կողմից հասկանալի է քաղաքացիների, այդ թվում՝ իմ մտահոգություններն էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակի շուրջ, մյուս կողմից անբովանդակ ակցիաները, որին դժվար է նույնիսկ ակցիա անվանել, վերջնականապես վարկաբեկում են այն ամենը, ինչին ականատես եղանք էլեկտրանէներգիայի սակագնի բաձրացման դեմ սկիզբ առաջ շարժման առաջին օրերին: Սակայն այս ակցիան արդեն վերածվում է կրկեսի, և Սանասարյան Դավիթը պայքարի գաղափարը վերջնականապես չվարկաբեկվելու համար ուղղակի պետք է դադար վերցնի՝ առաջ շարժվելու համար առավել խելամիտ ուղիներ մտածելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել