Հեսա 1 միլիոն դոլարից մի 50.000-ը կծախսեն տարատեսակ Ջերմուկ-փարթիների՝ կոնֆերանսատիպ քննարկումների վրա, որոնցից վերջում մենակ խմած ջերմուկն ա քյար մնում, մնացած փողերը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ կոռուպցիոն ճանապարհներով կուտեն, վերջում էլ ինչ-որ ռազմավարություն կտպեն ու մի քանի տարի էլ կասեն, որ պետք ա ռազմավարությունն իրականություն դարձնել, բայց դրա համար փող չունենք։
Իրականում, եթե ցանկություն լիներ կոռուպցիայի դեմ պայքարելու, ընդամենը պետք էր նմանատիպ քննարկումների, խորհրդատվությունների և այլ ինքնանպատակ ծախսվող գումարներն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, հետո ցանկացած աշխատողի թեկուզ 5000 դրամ կաշառքի համար տեղում ձերբակալել ու դատել, որի փորձը մեր «չարաբաստիկ» հարևան Վրաստանում դեռ 10 տարի առաջ կիրառվել էր։ Եթե միջին կարգի բժիշկը, դասախոսը, ավտոտեսուչը ու մյուսերը ստանան, օրինակ, 1000$, դժվար թե ռիսկի դիմեն 5000 դրամի համար, բայց նախ ունեն գումարի խնդիր, ունենք համատարած անպատժելիության մթնոլորտ, բուրգային կոռուպցիոն համակարգ, դրա համար էլ ընտրում ենք անիմաստ ռազմավարության մշակելու ճանապարհը, ոչ թե խնդիրը լուծելու։ Շատ պարզ ու տարիներով փորձած մեխանիզմ եմ ասում, որի ձևն իրենք էլ հաստատ գիտեն, բայց չեն անի։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել