Tert.am-ը գրում է.

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծննդկան է այսօր առավոտյան մահացել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։

«Հղին Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել երկուշաբթի օրը՝  ժամը 16։00-ի կողմերը ծայրահեղ ծանր վիճակում՝ 35 շաբաթական հղիությամբ, HELLT համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակով։ «Էրեբունիում» կատարվել է կեսարյան հատում»,-ասաց նա և նշեց, որ երեխայի վիճակն էլ է ծանր։

Նա նշեց, որ այսօր առավոտյան ժամը 8:40-ին գրանցվել է ծննդկանի կենսաբանական մահը։ «Եթե հնարավոր լիներ փրկել կնոջ կյանքը, ամեն ինչ կանեին, առաջատար բժիշկները զբաղվել են, սակայն արդեն վիճակը անհուսալի է եղել, քանի որ տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում»,-ասաց նա։

«Շենգավիթ» ԲԿ–ից հրաժարվեցին մեկնաբանություն տալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել