Տևական ժամանակ է, ինչ մեկնարկել է բերքահավաքը: Ներկայիս ցուցանիշները համեմատելով երկու շաբաթվա հնության տվյալների հետ` պետք է արձանագրել զգալի ավելացումներ:

Մասնավորապես` 110 հազար տոննա պտուղի դիմաց այսօր հավաքվել է 161 հազար: Ինչ վերաբերում է ծիրանին, ապա 86 հազար տոննայի դիմաց արդեն հավաքվել է 103 հազար, որը 2013 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 14 հազար տոննայով:

Բանջարեղենի բերքահավաքն ավելի արդյունավետ էր, քանի որ երկու շաբաթ առաջվա 165 հազար տոննայի դիմաց հուլիսի 29-ի դրությամբ հավաքվել է 263 հազար տոննա համախառն բերք։ Դրանից 68 հազարը լոլիկն է, որը 25 հազարով ավել է նախորդ ցուցանիշից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել