Բաղադրությունը

կարագ՝ 100գր
ալյուր՝ 100գր
չոր պանիր՝ 100գր
ձու՝ 1 հատ

Պատրաստման եղանակը

Սառնարանում սառեցրած կարագը դանակով լավ մանրացնել ալյուրի հետ, ավելացնել քերած պանիրը և ձվի դեղնուցը: Թեթևակի խառնել ստացված զանգվածը, քանի դեռ կարագը չի հասցրել հալչի, ապա խմորին գնդի տեսք տալ, փաթաթել ցելաֆանով և տեղափոխել սառնարան 30 րոպեով:
Հանել խմորը սառնարանից, ձեռքերով թեթևակի հունցել այն, ապա բաժանել 2 մասի: Ամեն մասը առանձին բացել, կտրատել եռանկյունաձև խմորներ: Ամեն եռանկյունու վրա հյութի ձողիկով անցքեր անել՝ տալով նրան պանրի տեսք:
Ջեռոցի տապակը պատել պերգամենտային թղթով, վրան շարել եռանկյունաձև խմորները: Թխել ջեռոցում 10 րոպե 180 աստիճանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել